Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարկանիշը երկու ամսում աճել է 10%-ով: Դեկտեմբերին ֆրանսիացիների ավելի քան կեսն աջակցում է երիտասարդ առաջնորդի քաղաքականությանը: Այս մասին վկայում են Ifop կենտրոնի կողմից իրականացված սոցիալական հետազոտության արդյունքները:
Հարցումների համաձայն՝ ֆրանսիացիների 52%-ն աջակցում է Մակրոնին: Հոկտեմբերին անցկացված համանման հարցման արդյունքների համաձայն Մակրոնին աջակցություն է հայտնել հարցվածների 42%-ը:
«Նրա նախորդներից որևէ մեկը նման հաջողությամբ չէր հաղթահարել վստահության ճգնաժամը»,- հարցման արդյունքները մեկնաբանել է 42 Ifop ընկերության գործադիր տնօրեն Ֆրեդերիկ Դաբին:
Հարցումներն անց են կացվել դեկտեմբերի 8-16-ը և մասնակցել է շուրջ երկու հազար մարդ: