2018 թվականից Սաուդյան Արաբիայում կանայք ավտոմեքենաներից բացի կկարողանան վարել նաև բեռնատարներ և մոտոցիկլներ: Այս մասին հաղորդում է Arabian Business-ը:
Սաուդյան Արաբիայի տրանսպորտի վարչությունը հրապարակել է նոր կանոնների մանրամասները, որոնց համաձայն չեղարկվում է կանանց համար մեքենաներ վարելու արգելքը:
«Կին վարորդների համար չեն լինի հատուկ գրանցման համարանիշեր», - հաղորդում են գլխավոր վարչությունից:
Նշվում է նաև, որ ճանապարհատրանսպորտային պատահարների մասնակից կանայք կամ երթևեկության կանոները խախտողները, կուղարկվեն հատուկ կենտրոններ, որտեղ միայն կանայք են աշխատում: