Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինն այցել է Կիմսուսանյան հուշահամալիր, որտեղ հանգչում է նրա հոր՝ Կիմ Չեն Իրի մարմինը: Ինչպես հայտնում է Հյուսիսկորեական կենտրոնական հեռագրային գործակալությունը, Կիմ Չեն Ինը հարգանքի տուրք է մատուցել իր հորի հիշատակին, որի մահվան 6-րդ տարին լրացավ դեկտեմբերի 17-ին:
Գործակալության փոխանցմամբ, այցի ժամանակ Կիմ Չեն Ինը խոստացել է «ավելի վճռական պայքար սկսել», որպեսզի ԿԺԴՀ-ն դառնա «քաղաքականապես անկախ տնտեսապես ինքնաբավ և պաշտպանության ոլորտում իր ուժերի վրա հենվող»: