Ֆրանսիացի հայտնի փոփ և ռեփ կատարող Մեթր Գիմսը, ով հայտարարել էր իր Sexion d’Assaut խմբի հետ բեմ վերադառնալու մասին, ձայնագրել է հայտնի հայկական հիթի՝ «Մի գնա»-ի ֆրանսիական ռեմիքսը:
«Սա Ֆրանսիայում ամենասպասված ռեմիքսներից է և դրան հատկապես սպասում էր հայկական համայնքը», - գրում է ֆրանսիական Rapunchline պորտալը:
Երգի նոր տարբերակը համացանցում կհայտնվի 2018 թվականին, սակայն տեսահոլովակից մի հատված արդեն հասանելի է: