Հույս ունեմ, որ Կուբայի հետ ամեն ինչ կկարգավորվի. Թրամփ

13:41     18 դեկտեմբերի, 2017

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կուբայի հետ հարաբերությունների կարգավորման հույս է հայտնել՝ միաժամանակ նշելով, որ հիմա Կուբան ճիշտ չի գործում, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Հույս ունեմ, որ Կուբայի հետ կապված ամեն ինչ կկարգավորվի, սակայն հիմա նրանք ճիշտ չեն գործում: Այն պարագայում երբ նրանք սխալ են գործում, մենք էլ ճիշտ չենք վարվի», ասել է Թրամփը:

Նա նշել է, որ Կուբայի բնակիչներն «արտասովոր մարդիկ» են և «իրեն շատ են աջակցում»:

 


© armedia.am