Corriere dello Sport-ը պնդում է, որ Հայաստանի հավաքականի ավագ, «Մանչեսթր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը համաձայնել է տեղափոխվել «Ինտեր», փոխանցում է Football Italia-ն:
Թերթի համաձայն՝ «Ինտերն» ամեն ինչ անում է՝ Մխիթարյանի հետ համաձայնության գալու համար, և ակտիվ կապ է պաշպանում ֆուտբոլիստի գործակալի հետ:
Սակայն դեռ անորոշ է` Մխիթարյանն «Ինտեր» կտեղափոխվի վարձակալությա՞ն, թե՞` մշտական հիմունքներով: