Գերմանիայի արտգործնախարարության մամուլի խոսնակն այսօր հայտարարել է, որ Թուրքիան ազատ է արձակել գերմանացի լրագրող Մեսալե Տոլուին այն պայմանով, որ վերջինս չի լքի երկիրը, հայտնում է Reuters գործակալությունը:
Գերմանիայի կառավարության խոսնակը նշել է, որ դեռ շատ վաղ է՝ խոսել այն մասին, թե այս քայլը ինչ ազդեցություն կունենա ՆԱՏՕ-ի անդամ, դաշնակից պետությունների լարված հարաբերությունների վրա:
Գերմանիան տևական ժամանակ ճնշում էր գործադրում Անկարայի նկատմամբ, որպեսզի վերջինս ազատ արձակի 2016թ.-ի հուլիսին Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո ձերբակալված գերմանացի լրագրողներին: