«Սա Հայաստանն է» նախագծի հեղինակները հաղորդման հերթական թողարկմանն անդրադարձել են Կիլիկիո Հայաստանում գտնվող նավահանգիստներին:
Նրանց պնդմամբ՝ Վենետիկցի Մարինո Սանուտոսն իր «Խաչակիրների գաղտնի գիրք» աշխատության մեջ գրում է Կիլիկիո Հայաստանի 25 նավահանգստի մասին։ Ներկայում դժվար է գտնել այդ բոլոր նավահանգիստների տեղերը, սակայն ամենահայտնիներն առ այսօր աչքի են ընկնում հզորությամբ և փառավոր տեսքով։ Այս մասին հայտնում է Սպուտնիկ Արմենիան:
Այասը` Կիլիկիո Հայաստանի գլխավոր նավահանգիստն է։ Հաղորդման հերթական թողարկումը պատմում է, թե ինչպես էին նավահանգստում առևտրային ու ռազմական նավեր պատրաստվում։
Բացի Այասից Կիլիկյան Հայաստանում կային նաև այլ նավահանգիստներ։ Օրինակ` Կորիկոսը։ Այստեղ, ամենաբարձր աշտարակի վրա, պահպանվել է Հեթում թագավորի հայերեն գրությունը։
Նախագծի հեղինակների հավաստմամբ` կիլիկյան բոլոր ամրոցներն ունեցել են գաղտնի ելքեր։