Մոսկվայի բնակիչ Նարեկ Հովհաննիսյանն, իր ընտանիքի հետ միասին մասնակցելով «Հեռավորարևելյան հեկտար» դաշնային ծրագրին, ըստ որի յուրաքանչյուր բնակիչ իրավունք ունի Հեռավոր Արևելքում անվճար հողամաս ստանալու, 3 հա մակերեսով սեփական կղզին է ստացել Սախալին թերակղզուց ոչ հեռու, հայտնում է tvzvezda.ru կայքը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Հովաննիսյանը մտադիր է իրեն պատկանող կղզում զբոսաշրջային կենտրոն բացել ու քվեսթ խաղեր անցկացնել:
«Փաստաթղթերի ձևակերպումն արագ է ընթացել: Սեփական կղզին ունենալն ինտրիգային գաղափար է», - ասել է Հովհաննիսյանը:
Կղզին գտնվում է Սախալինի ու Խաբարովսկի երկրամասի միջև:
Նա նաև նշել է, որ առաջին քվեսթ խաղը կազմակերպվելու է արդեն հաջորդ ամառ: Մասնակիցները կղզի են հասնելու մոտորանավակներով: Կղզու վրա տուն-կոնտեյներներ կհայտնվեն, և վրանների ու խորովածի համար հատուկ տարածքներ կհատկացվեն:
Աղբյուրը նշում է, որ 2017-ի փետրվարի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտել «Հեռավորարևելյան հեկտար» ծրագիրը, որի շրջանակում Ռուսաստանի յուրաքանչյուր բնակիչ որոշ պարտավորություններ կատարելու դեպքում կարող է 1 հա հող ստանալ Հեռավոր Արևելքում: