Իրաքի Քրդստանի հետախուզական ծառայությունն անհանգստություն է հայտնել Մահմուրի շրջանում Իրաքի ուժերի ավելացման կապակցությամբ` նախազգուշացնելով փեշմարգայի դիրքերի վրա հնարավոր հարձակման վերաբերյալ:
«Մենք խիստ մտահոգ ենք Էրբիլի Մահմուր շրջանում Իրաքի ռազմական ներուժի զգալի ավելացմամբ` փեշմարգայի դիրքերի վրա հարձակման նախապատրաստման համատեքստում», - հայտարարել է Քրդստանի անվտանգության խորհրդի ներկայացուցիչը:
Վերջին 5 օրվա ընթացքում այդ տարածքում տեղակայվել են Իրաքի զորքերը, ոստիկանության ստորաբաժանումները: Քրդստանում ենթադրում են, որ Բաղդադը հարձակումը նախատեսում է Մոսուլն ու Քիրքուքը միացնող ճանապարհի վրա: