ԱՄՆ-ն վետո է դրել ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւի նախագծին, որը դատապարտում էր Երուսաղեմի ճանաչումը որպես Իսրայելի մայրաքաղաք: Տասնչորս պետություններ կողմ են քվեարկել բանաձեւին, սակայն Վաշինգտոնի վետոն նշանակում է, որ բանաձեւը չի ընդունվի:
ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Նիկի Հեյլին բանաձեւը կոչել է «վիրավորանք», որը չի մոռացվի` ասելով, որ Միավորված ազգերի կազմակերպությունը ստիպել է ԱՄՆ-ին կիրառել վետոյի իրավունքը միայն այն պատճառով, որ երկիրն իրավունք ունի որոշել, որտեղ տեղակայել իր դեսպանատունը:
Բանաձեւում «մեծ ափսոսանք» էր արտահայտվում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշման կապակցությամբ: