Եգիպտոսում ոստիկանությունը վերացրել է զինյալների, որոնք պատրաստվում էին եկեղեցու վրա հարձակումներ իրականացնել: Մայրաքաղաք Կահիրեի մոտակայքում հրաձգության ժամանակ զոհվել է առնվազն հինգ զինյալ:
Ալեքսանդրիայում լրացուցիչ ոստիկանական գործողությունների ընթացքում ձերբակալվել է ևս 10 մարդ:
Ոստիկանությունը պնդում է, որ կասկածյալները եղել են զինյալների խմբի մաս, որը պատրաստվում էր հարձակվել եկեղեցիների վրա: