«Մանչեսթեր Յունայթեդը» Հենրիխ Մխիթարյանին կվաճառի 35 միլիոն ֆունտ ստեռլինգով, հայտնում է Daily Mail-ը:
Նշվում է, որ չնայած անգլիական ակումբն արդեն կողմնորոշվել է Մխիթարյանին վաճառքի հանելու հարցում, սակայն բարձր գինը կարող է խանգարել Միլանի «Ինտեր» տեղափոխվելու համար։
Ֆինանսական fair play-ին համապատասխանելու համար իտալական ակումբը պետք է վաճառի մի քանի ֆուտբոլիստի, գրում է Sputnik-Արմենիան:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իր համաձայնություն է տվել անգլիական ՄՅՈՒ-ից Միլանի «Ինտեր» ակումբ տեղափոխվելուն: