Երկաթուղային վթար ԱՄՆ-ում. կա 6 զոհ, ավելի քան 100 վիրավոր

11:43     19 դեկտեմբերի, 2017

ԱՄՆ-ում արագընթաց գնացքի վթարի հետևանքով զոհվել է 6 մարդ, ավելի քան 100 մարդ վնասվածքներ է ստացել, հայտնում է CNN-ը: Նրանցից չորսը ծանր վիճակում են:

Amtrak երկաթուղային ընկերության գնացքը, որը Սիեթլից մեկնել Էր Փորթլենդ, դեկտեմբերի 18-ին ԱՄՆ-ի Վաշինգտոնի նահանգում դուրս է եկել ռելսերից: Վագոններն ընկել են I-5 ավտոմայրուղու վրա, որն իրար է կապում ԱՄՆ մի շարք խոշոր քաղաքներ՝ Սան-Դիեգոն, Լոս Անջելես և Սիետլ քաղաքները:


© armedia.am