Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ ԱԺ Ոսկեզօծ դահլիճում տեղի կունենա ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի (ԽՀՀ) 17-րդ նիստը, որի աշխատանքները կշարունակվեն նաև դեկտեմբերի 20-ին՝ ժամը 09:30-ին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունը:
Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 11:45-ին, ՀՀ ԱԺ 334 սրահում տեղի կունենա ԵՄ-Հայաստան ԽՀՀ համանախագահներ Արմեն Աշոտյանի և Սաջադ Քարիմի մամուլի ասուլիսը: