Ժոզե Մաուրինյուն ասել է, որ Հերիխ Մխիթարյանը կարող է խաղադաշտ դուրս գալ Լիգայի գավաթի «Բրիստոլ»-ի դեմ խաղում, հայտնում է Manutd.ru-ն:
«Ես մի քանի փոփոխություն կկատարեմ կազմում, սակայն ոչ շատ, քանի որ «Բրիստոլ»-ը առաջնության լավագույն թիմերից է… Հնարավոր է, որ Միկին խաղա այդ խաղում: Ինչպես արդեն ասել եմ, հիմա դժվար է նրա համար տեղ գտնել հիմնական կազմում», - ասել է Մաուրինյուն: