Հայոց ցեղասպանությունը ճանաչող թուրք պատմաբանը հանդիպել է Սևան Նիշանյանի հետ

12:07     19 դեկտեմբերի, 2017

Թուրքական անհիմն հետապնդումներից Հունաստան փախած ստամբուլահայ հայտնի լեզավաբան Սևան Նիշանյանը Twitter-յան իր միկրոբլոգում  նկար է հրապարակել թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամի հետ, փոխանցում է Արցախպրեսը:

Սևան Նիշանյանը նկարի տակ գրառում է կատարել. «Թաներ Աքչամի հետ միասին Թուրքիայի ապագայի հետ կապված նախագծեր կազմելու գործընթացի մեջ ենք։ Չանհանգստանաք, լավ է լինելու»։

Նշենք, որ Թաներ Աքչամը Հայոց ցեղասպանությունը ապացուցող բազմաթիվ պատմական աշխատությունների հեղինակ է։


© armedia.am