Թուրքական անհիմն հետապնդումներից Հունաստան փախած ստամբուլահայ հայտնի լեզավաբան Սևան Նիշանյանը Twitter-յան իր միկրոբլոգում նկար է հրապարակել թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամի հետ, փոխանցում է Արցախպրեսը:
Սևան Նիշանյանը նկարի տակ գրառում է կատարել. «Թաներ Աքչամի հետ միասին Թուրքիայի ապագայի հետ կապված նախագծեր կազմելու գործընթացի մեջ ենք։ Չանհանգստանաք, լավ է լինելու»։
Նշենք, որ Թաներ Աքչամը Հայոց ցեղասպանությունը ապացուցող բազմաթիվ պատմական աշխատությունների հեղինակ է։