Բուենոս Այրեսում ոստիկանության հետ ցուցարարների ընդհարումների հետևանքով տուժածների թիվը հասել Է 162-ի: Todo Noticias հրատարակության տվյալներով՝ տուժածներից ավելի քան 80-ն իրավապահ մարﬕնների աշխատակիցներ են: Բացի դրանից, ոստիկանությունը ձերբակալել է 81 մարդու:
Արգենտինայի կառավարությունը, որը գլխավորում է նախագահ Մաուրիսիո Մակրին, պլանավորում է կենսաթոշակային բարեփոխում իրականացնել պետական պակասուրդի նվազեցման համար: Ակտիվիստները հայտարարում են, որ օրինագծի ընդունումը կծառայի կենսաթոշակային վճարումների չափի նվազեցմանը: