Ճարտարապետության թուրքական թանգարանում բացվել է Օսմանյան կայսրության շրջանում հայերի կողմից կառուցված շինությունների առցանց-ցուցադրություն, հայտնում է РУСАРМИНФО-ն:
«Հայ ճարտարապետներն ակնառու դեր են խաղացել Օսմանյան կայսրությունում դղյակների և պետական մարմինների շենքերի կառուցման մեջ: Կայսրության ճարտարապետների միությունը, որը ղեկավարել է այդպիսի շինարարական նախագծեր, միշտ ներառել է հայ ճարտարապետների», - ասվում է ցուցադրության նկարագրությունում:
Թանգարանի կայքում պատմվում է Բալայան գերդաստանի մասին, որի 5 սերունդեր նախագծել և կառուցել են բազմաթիվ խոշոր շինություններ Ստամբուլում: Բալայան ընտանիքի կողմից կառուցված ամենախոշոր շինությունը Դոլմաբահչեի ապարանքն է, որը համարվում է 19-րդ դարի աշխարհի լավագույն ապարանքներից մեկը:
Թանգարանի կայքում նշվում է նաև, որ 16-րդ դարում գլխավոր օսմանյան ճարտարապետը և ինժեներ-շինարարը հայկական ծագում ունեցող Միմար Սինան է: