«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալները Թուրքիայի տարածքով գումարի դիմաց անցնում են Եվրոպա:
Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Haberler.com» լրատվական կայքին, եթե նախկինում այդ «ծառայությունները» թուրք մաքսանենգները մատուցում էին 1000 դոլարով, ապա այժմ Թուրքիայի տարածքով ահաբեկիչների անօրինական անցումն ապահովելու համար վերջիններից պահանջվող գումարի չափը հասել է 3000 դոլարի:
Նշվում է, որ «սակագները» բարձրացել են այն բանից հետո, երբ սիրիական Ռաքքա և Դեր Զոր քաղաքները ԻՊ-ի ահաբեկիչներից մաքրելուց հետո վերջինները սեղմվեցին Մայադին շրջանում: Ահաբեկչական կառույցի փաստացի կազմալուծումից հետո Եվրոպայից ԻՊ-ի շարքերը համալրած շատ ահաբեկիչներ ձգտում են վերադառնալ իրենց երկրներ:
Ըստ թուրքական աղբյուրի՝ ահաբեկիչները սկզբում ուղարկում են իրենց կանանց, որոնց անցման գինն, ի տարբեություն տղամարդ ահաբեկիչների, տատանվում է 1000 դոլարի շրջանում, ապա իրենք են լքում կառույցի շարքերը: