ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հաստատել է Ուկրաինայի կողմից Ղրիմում մարդու իրավունքների ոլորտում իրավիճակին առնչվող բանաձևը։
Բանաձևում Ռուսաստանին խստորեն հորդորում են իրագործել 12 առաջարկություններից կազմված ցուցակը, որպեսզի «անհապաղ վերջ դրվեն թերակղզում մարդու իրավունքների բոլոր խախտումներին»։ Փաստաթղթում նշվում է «ՌԴ-ի կողմից թերակղզում օրենքների, իրավասությունների և կառավարման անօրինական հաստատումը», իսկ երկիրն անվանվել է «օկուպացրած տերություն»։
Բանաձևի օգտին է քվեակել 70 երկիր, 76 պետություն ձեռնպահ է մնացել, 26-ը դեմ են հանդես եկել։
Փաստաթղթի ընդունմանը դեմ են հանդես եկել Հայաստանը, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը, Կուբան, Իրանը, Ղազախստանը, ՀԱՀ-ը և այլն։