Իտալական Կրուկոլի կոմունայի իշխանությունները հայտնել են ցանկացողներին անվճար մի քանի տուն բաժանելու իրենց մտադրության մասին։ Այդ կերպ պաշտոնյաները հույս ունեն շտկել տարածաշրջանում ժողովրդագրական իրավիճակը։
Իտալական ծովափնյա փոքրիկ քաղաքում բնակվել ցանկացողները պետք է հայտ լրացնեն բնակավայրի կայքում։ Անվճար կացարանի խաղարկությանը մասնակցել կարող են ԵՄ քաղաքացիները, ինչպես նաև Եվրոպայի ցանկացած երկրում կեցության իրավունք ունեցողները։
Նշվում է, որ խաղարկվող անվճար տները դեռևս 3-ն են։ Բացի այդ, դրանք գտնվում են անմխիթար վիճակում։ Ըստ պայմանագրի՝ մրցույթի հաղթողները պարտավոր են կարճ ժամկետում վերանորոգել շինությունները։ Տան տերերը պետք է նաև իշխանություններին 5000 եվրո գրավ թողնեն։ Այդ գումարը տերերին չի վերադարձվի, եթե նրանք չկատարեն վերանորոգման պայմանները։