ԱՄՆ-ն ծրագրում է արգելք սահմանել Իրանի հրթիռային մշակումների վրա

11:05     20 դեկտեմբերի, 2017

ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին առաջարկում է խստացնել Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները վերջինիս կողմից Եմենի հութի-ապստամբների զենք մատակարարելու պատճառով, հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին։

Վաշինգտոնի կարծիքով հութիները Սաուդյան Արաբիային հարվածներ են հասցնում Իրանի կողմից արտադրված և մատակարարված հրթիռների միջոցով:

Գործող սահմանափակումների համաձայն Թեհրանին արգելված է արտադրել հրթիռներ, որոնք կարող են կրել միջուկային մարտագլխիկներ: Հեյլին առաջարկում է Իրանի կողմից բալիստիկ հրթիռների արտադրության լիարժեք արգելք սահմանել:

 


© armedia.am