ԱՄՆ ներկայացուցիչները Չինաստանի իրենց գործընկերներին են հանձնել Հյս. Կորեայի դեմ պատժամիջոցների ուժեղացման ՄԱԿ ԱԽ բանաձեւի նախագիծը։
ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը հաստատել է, որ նոր բանաձեւի քննարկումն արդեն ընթացքի մեջ է, սակայն կողմերը համաձայնության չեն եկել: «Մենք փորձում ենք եւս մեկ բանաձեւ ընդունել, սակայն նրանք դեռեւս չեն համաձայնում»,-ասել է նա:
ԱՄՆ-ն առաջարկում է սահմանափակումներ կիրառել այն տասը նավերի նկատմամբ, որոնք խախտել են պատժամիջոցները: Այս նավերը ենթադրաբար տեղափոխում էին հումք, որը նրանցից վերցնում են Հյուսիսային Կորեայի նավերը: