Մենք Հայաստանի հետ արձանագրությունները ստորագրել ենք որոշակի պայմաններով. Չավուշօղլու

16:07     20 դեկտեմբերի, 2017

Թուրքիան 2009թ.-ին Ցյուրիխյան արձանագրությունները Հայաստանի հետ ստորագրել է որոշակի պայմաններով, ասել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն, փոխանցում է ադրբեջանական ԱՊԱ-ն:

«Հարաբերությունների կարգավորման համար մենք պայման ենք դրել Հայաստանի առջև, որ վերջինս դուրս գա Ադրբեջանի տարածքներից. միայն դրանից հետո հարաբերությունները կկարգավորվեն»,- ասել է Չավուշօղլուն Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարների համատեղ մամլո ասուլիսի ժամանակ դեկտեմբերի 20-ին:

 


© armedia.am