Թուրքիան 2009թ.-ին Ցյուրիխյան արձանագրությունները Հայաստանի հետ ստորագրել է որոշակի պայմաններով, ասել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն, փոխանցում է ադրբեջանական ԱՊԱ-ն:
«Հարաբերությունների կարգավորման համար մենք պայման ենք դրել Հայաստանի առջև, որ վերջինս դուրս գա Ադրբեջանի տարածքներից. միայն դրանից հետո հարաբերությունները կկարգավորվեն»,- ասել է Չավուշօղլուն Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարների համատեղ մամլո ասուլիսի ժամանակ դեկտեմբերի 20-ին: