Դեկտեմբերի 19-ին հանրապետության գլխավոր տոնածառի լույսերի միացմանը զուգահեռ լուսավորվել են նաև մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների տոնածառերը, գործարկվել են գլխավոր ու երկրորդական փողոցներում տեղադրված տոնական լուսավորության համակարգերն ու մայրաքաղաքի լուսադիոդային տոնական զարդարանքները, այդ թվում` նաև շատրվանները: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Տոնական լույսերով զարդարվել են նաև մայրաքաղաքի այգիներն ու պուրակները: Վարչական շրջանների կենտրոնական տոնածառերը ևս ներկայացվել են յուրօրինակ լուսային ձևավորումներով: