Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղարի հետ

17:02     20 դեկտեմբերի, 2017

Փարիզում աշխատանքային այցելությամբ գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Ողջունելով հյուրին՝ պետքարտուղար Լեմուանը ջերմությամբ վերհիշեց ս.թ. նոյեմբերի 26-ին Փարիզում տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի նախարարների համաժողովի շրջանակներում նախարար Նալբանդյանի հետ հանդիպումը: Զրուցակիցները քննարկեցին 2018թ. Երևանում կա յանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները:

Հանդիպան ընթացքում անդրադարձ կատարվեց հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակի: Նախարար Նալբանդյանն ու պետքարտուղար Լեմուանը քննարկեցին միջխորհրդարանական կապերին, ապակենտրոնացված համագործակցությանը, առևտրատնտեսկան կապերի ընդլայնմանը, գիտակրթական փոխգործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր։

ԵՄ հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի համատեքստում զրուցակիցներն անդրադարձան Հայաստան - Եվրոպական միություն հարաբերություններին։

ՀՀ արտգործնախարարը զրուցակցին ներկայացրեց Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին մի շարք հրատապ միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ։


© armedia.am