Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական խմբակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին, ում թեկնածությունը որպես ՌԴ նախագահ քննարկվում է այսօր կուսակցության ներսում, առաջարկել է Խորհրդային Միության նախկին հանրապետություններին կամավոր վերադառնալ Ռուսաստանի կազմի մեջ, հաղորդում է МК.ru-ն:
«ՌԴ-ում մենք անհամբեր կսպասենք, թե երբ նախկին խորհրդային պետությունները կամավոր կվերադառնան, թե երբ անձամբ կընտրեն Մոսկվայի հետ փոխգործակցության ձևը», - ասել է Ժիրինովսկին:
Միևնույն ժամանակ, Ժիրինովսկին խոստացել է, որ Ռուսաստանի կազմ վերադարձած տարածքները կարող են մեծ ինքնավարություն ձեռք բերել: