Ադրբեջանում հայատյացութան դրսևորումներն առկա են գրեթե բոլոր դասագրքերում, դրանք առկա են նաև ուսուցիչների համար նախատեսված մեթոդաբանական ձեռնարկներում: Այս մասին ասել է քաղաքական գիտությունների թեկնածու, սոցիոլոգ Արմինե Ադիբեկյանը՝ ներկայացնելով «Այլատյացության կանխարգելման նախաձեռնություն» ՀԿ-ի ուսումնասիրության արդյունքները, փոխանցում է Panorama.am-ը:
Ուսումնասիրությունները ներկայացված են «Azerichild.education» կայքում, որի շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր: Կայքը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի աջակցությամբ։
«Azerichild.education»-ը «Azichild.info»-ի ծավալուն նախագծի մասն է, որտեղ հանրության լայն զանգվածներն ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում հնարավորություն են ստացել ծանոթանալու Ադրբեջանում հայատյացության տարածման ամենավտանգավոր դրսևորմանը` մանկական և երիտասարդական գրականության մեջ՝ հեքիաթներում, բանաստեղծություններում, մանկական խաղերում, երեխաների համար ստեղծված կրթական և հանրամատչելի նյութերում։
Մանրամասները՝ տեսանյութում: