Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Բրիսթոլ»-ը պատրության մատնեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ին 2:1 հաշվով: «Յունայթեդ»-ի կազմում միակ գնդակը տուգանայինից խփեց Զլատան Իբրահիմովիչը:
Նշենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ է դուրս եկել 69-րդ րոպեին` փոխարինելով Զլատան Իբրահիմովիչին:
Ժոզե Մոուրինյուի գլխավորած թիմը դուրս մնաց լիգայի գավաթի խաղարկությունից, որը հաղթել էև նախորդ մրցաշրջանում: