Լիբանանի Դամուր քաղաքի իշխանությունները տեղադրել են 8 մետր բարձրությամբ տոնածառ՝ պատրաստված 5 հազար բանաններից:
«Այս տարի ընդունել ենք կրեատիվ որոշում: Տոնածառի համար անհրաժեշտ էր 1,2 հազար կիլոգրամ 5 հազար բանան: Ստացվեց ամանորյա տոնածառ 8 մետր բարձրությամբ»,- ասել է քաղաքի վարչակազմի ներկայացուցիչը:
Այն բանից հետո, երբ բանանները կհասնեն և տոնածառը կդառնա դեղին՝ Դամուրի իշխանությունները նախատեսում է միրգն անվճար բաժանել ցանկացող քաղաքացիներին:
