Իսպանիայից Կատալոնիայի անկախացման օգտին հանդես եկեղ կուսակցությունները խորհրդարանում բացարձակ մեծամասնություն են ստացել՝ չանայծ որ ընտրություններում հաղթել է «Քաղաքացիներ» կենտրոնամետ կուսակցությունը, որը ստացել 36 մանդատ։
135 տեղանոց շրջանային խորհրդարանում անջատողական կուսակցությունները ստացել են ընդհանուր 70 մանդատ: Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի «Միասին հանուն Կատալոնիայի» կուսակցությունը ստացել է 34 մանդատ, իսկ Մադրիդի բանտում գտնվող Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավարի տեղակալ Օրիոլ Ժունկերասի «Կատալոնիայի ձախակողմյան հանրապետականներ» կուսակցությունը՝ 32 մանդատ: «Ազգային միասնության թեկնածուներ» ձախակողմյա կուսակցությունը ստացել է 4 մանդատ: