ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ձայների գերակշռող մեծամասնությամբ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու դեմ բանաձև է ընդունել:
Բանաձևին կողմ են քվեարկել 128 երկրներ, ձեռնպահ՝ 35-ը(Հունգարիան, Լատվիան, Լեհաստանը, Չեխիան, Ռումինիան, Արգենտինան, Ավստրալիան, Կանադան, Մեքսիկան և այլն), իսկ դեմ են եղել ինը երկրներ՝ ԱՄՆ, Իսրայելը, Գվատեմալան, Հոնդուրասը, Մարշալյան կղզիները, Միկրոնեզիան, Նաուրուն, Պալաուն և Տոգոն: Եվս 20 պետություն՝ այդ թվում Վրաստանն ու ուկրաինան ընդհանրապես կարծիք չեն հայտնել՝ չսեղմելով երեք կոճակներից և ոչ մեկին:
Եմենի և Թուրքիայի ներկայացուցիչների պատրաստած բանաձևի տեքստում նշվում է, որ Երուսաղեմի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի բանակցությունների արդյունքում և կոչ է արվում բոլոր պետությունների չտեղակայել իրենց դեսպանատները Սուրբ քաղաքում: