Facebook-ի հայ օգտատերերը գտել և հրապարակել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա կնոջ, երկրի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևի անձնական հեռախոսահամարները, հայտնում է РУСАРМИНФО-ն:
Նշվում է, որ հայ օգտատերերն Ալիևների հեռախոսահամարները գտել են GetContact հավելվածի միջոցով, որի օգնությամբ կարելի է գտնել ցանկացած մարդու հեռախոսահամար, եթե հայտնի է նրա անուն-ազգանունը, բնակության երկիրը և բջջային օպերատորը:
Հայ օգտատերերից մեկը կոչ էր արել գտել բարձր պաշտոններ զբաղեցնող Ադրբեջանի քաղաքացիների հեռախոսահամարները և փոխանցել Հայաստանի պաշտպանության նախարարությանը: Ընդամենը մի քանի ժամ հետո օգտատերերը հրապարակել են Իլհամ և Մեհրիբան Ալիևների հեռախոսահամարների սքրիշոթերը:
Այժմ օգտատերերն առաջարկում են զանգել նրանց և ասել, որ իրենց հեռախոսահամարները Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն է տվել: