Տարոն Մարգարյանը Մոսկվայում պարգևատրել է Գարիկ Մարտիրոսյանին

11:44     22 դեկտեմբերի, 2017

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Արգիշտի Առաջին» հուշամեդալ է շնորհել հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանին՝ Երևան-Մոսկվա համագործակցության զարգացման գործում մեծ աջակցության և հեռուստատեսության ոլորտում նշանակալի ներդրման համար, հայտնում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան ֆեյսբուքյան էջը,

Մրցանակը շնորհվել է Մոսկվայում, որտեղ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունն ուղևորվել է «Երևանի օրերը Մոսկվայում» միջոցառումների ծրագրի շրջանակում։


© armedia.am