Սիցիլիայի ոստիկանությունը ձերբակալել է շտապ օգնության աշխատակցի, ում կասկածում են մի շարք կանխամտածված սպանություններ իրականցնելու մեջ: Համաձայն ոստիկանության հայտնած տվյալների՝ նա սպանել է հիվանդներին՝ մաֆիայի հետ կապերի մեջ գտնվող տեղական թաղման բյուրոյի պատվերով, հաղորդում է BBC-ին:
Ձերբակալվածը 42-ամյա տղամարդ է, ով ներերակային ճանապարհով սովորական օդ է ներարկել հիվանդներին և առնվազն 3 անբուժելի հիվանդ սպանել: Տեղեկացվում է, որ շտապ օգնության աշխատակիցը ամեն սպանվածի համար գումար է ստացել՝ 300 եվրո:
Ձերբակալվածը մեղադրվում է կանխամտածված սպանության մեջ: Իտալական մամուլում նշվում է, որ ձերբակալված բուժաշխատողը շտապ օգնության ծառայությունում աշխատում է 2012 թվականից և հավանական է, որ ավելի շատ զոհեր են եղել: