Մերձավոր Արևելքում Թուրքիայի դեմ միավորվող երկրների բլոկ է ստեղծվելու։ Այսպիսի կարծիք է հայտնել Թուրքիայի նորաստեղծ ազգայնական «Լավ» կուսակցության փոխնախագահ Ումիթ Օզդաղը:
Ինչպես փոխանցում է News.am-ը՝ հղում կատարելով թուրքական Haberperi կայքին, Ումիթ Օզդաղը նշել է, թե իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության սխալ արտաքին քաղաքականության պատճառով Թուրքիան տարածաշրջանում միայնակ է մնալու իր դեմ միավորվող երկրների բլոկի դեմ։
Նա պնդել է, թե Թուրքիան սարսափելի սցենարների առաջ կարող է կանգնել և նշել Թուրքիայի դեմ միավորվող երկրների ցանկը՝ Իսրայել, Հունաստան, Կիպրոս, Հայաստան, Եգիպտոս և Սաուդյան Արաբիա։