Հնդկաստանի Ահմեդաբադ քաղաքում անցկացվող մինչև 16 տարեկան պատանիների շախմատի օլիմպիադայում Հայաստանի հավաքականը զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը։ Մեր 5 մասնակցից 2-ը, սակայն, արժանացան անհատական մեդալների, տեղեկացնում է Chess.am-ը:
Աննա Սարգսյանը, ով հանդիսանում էր պահեստային խաղացող, իր անցկացրած 4 խաղն էլ ավարտել էր հաղթանակով, ինչի շնորհիվ ոչ միայն 31 կետով բարձրացրել է իր անհատական վարկանիշը, այլև արժանացել է ոսկե մեդալի պահեստային լավագույն խաղացողի կոչման համար։
Իսկ Շանթ Սարգսյանը 9 հնարավորից վաստակելով 6.5 միավոր, երկրորդ խաղատախտակի վրա արժանացել է արծաթե մեդալի: