Եվրամիության կազմից դուրս գալուց հետո բրիտանական անձնագրերի տեսքը կփոխվի և կվերադարձվի 1921թ-ի անձնագրերի դիզայնը՝ կապույտ շապիկ և ոսկեգույն տառեր: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Նշվում է, որ սա հնարավորություն կտա վերականգնել ազգային ինքնությունը:
Մեծ Բրիտանիայում կապույտ շապիկով անձնագրերը հայտնվել են 1921 թվականին և այդ տեսքով գոյություն են ունեցել մինչև 80-ականների վերջը՝ մինչ ԵՄ անդամ դառնալը: