Պաղեստինի ու Իսրայելի կառավարական պատվիրակությունների ներկայացուցիչները Պեկինում անցկացվող ընդհանուր սիմպոզիումի ընթացքում կողմ են արտահայտվել Երուսաղեմի կարգավիճակի որոշման խնդրի կարգավորման խնդրում չափավոր մոտեցում ցուցաբերելուն:
«Երկու կողմերը նշել են, որ հարկավոր է ուժեղացնել չափավոր դիրքորոշումների դերը կառուցողական երկխոսության շրջանակում։ Պաղեստինի ու Իսրայելի քաղաքացիական հասարակայնությունը համագործակցության ճանապարհով ի վիճակի է երկու ժողովուրդներին ու նրանց ղեկավարություններին ապացուցել, որ երկու երկրներն էլ կարող են իրար հետ խաղաղ գործընկերության և քաղաքական պայմանավորվածությունների հասնել»,- նշվում է հայտարարության մեջ: