ԱՄՆ-ում Արցախի ներկայացուցիչը ելույթ է ունեցել Նյու Յորքում

11:25     24 դեկտեմբերի, 2017

Օրերս ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը ելույթով հանդես է եկել Արցախին նվիրված միջոցառմանը, որը տեղի է ունեցել Նյու Յորքի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու ընդունելությունների դահլիճում, հայտնում է Արցախի ԱԳՆ պաշտոնական կայքը։

Միջոցառմանը ներկա են եղել նաև ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը, հայ համայնքի և հոգևոր դասի ներկայացուցիչներ։

Ռոբերտ Ավետիսյանն իր ելույթում անդրադարձ է կատարել անցնող տարվա ընթացքում Արցախի քաղաքական և տնտեսական կյանքում տեղի ունեցած կարևոր իրադարձություններին, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլին։


© armedia.am