Գվատեմալան ԱՄՆ-ի օրինակով որոշել է իր դեսպանատունը տեղափոխել Երուսաղեմ

10:12     25 դեկտեմբերի, 2017

Գվատեմալայի նախագահ Ջիմմի Մորալեսն որոշել է Իսրայելում երկրի դեսպանատունը տեղափոխել Երուսաղեմ:

«Ես զրուցել եմ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ… Գլխավոր թեմաներից էր Իսրայելում Գվատեմալայի դեսպանատունը Երուսաղեմ վերադարձնելը: Հայտնում եմ, որ արտաքին գործերի նախարարին հանձնարարել եմ սկսել համապատասխան գործողությունները», -  Facebook-ի իր էջում գրել է Մորալեսը:

Դեկտեմբերի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մասին։ Սպիտակ տան որոշումը բացասական արձագանք էր առաջացրել միջազգային հանրության կողմից։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան անցած շաբաթ բանաձև էր ընդունել ԱՄՆ այդ որոշման դեմ:


© armedia.am