Գվատեմալայի նախագահ Ջիմմի Մորալեսն որոշել է Իսրայելում երկրի դեսպանատունը տեղափոխել Երուսաղեմ:
«Ես զրուցել եմ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ… Գլխավոր թեմաներից էր Իսրայելում Գվատեմալայի դեսպանատունը Երուսաղեմ վերադարձնելը: Հայտնում եմ, որ արտաքին գործերի նախարարին հանձնարարել եմ սկսել համապատասխան գործողությունները», - Facebook-ի իր էջում գրել է Մորալեսը:
Դեկտեմբերի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մասին։ Սպիտակ տան որոշումը բացասական արձագանք էր առաջացրել միջազգային հանրության կողմից։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան անցած շաբաթ բանաձև էր ընդունել ԱՄՆ այդ որոշման դեմ: