Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին նոյեմբերին 4-ին իր հրաժարականի մասին հայտարարությունն արել է սաուդյան իշխանությունների ճնշման տակ, գրում է The New York Times-ը:
Հաղորդվում է, որ հրաժարականի մասին հայտարարելուց մեկ օր առաջ Էր-Ռիադ ժամանած Հարիրիին տնային կալանքի տակ են վերցրել՝ թողնելով առանց թիկնապահների և բջջային հեռախոսի: Այնուհետև Հարիրիին են տվել հրաժարականի մասին հայտարարության տեքստը:
NYT-ն ընդգծում է, որ Լիբանանի վարչապետի «ձերբակալության» նախաձեռնողն եղել է թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը, ով այդ կերպ փորձել է սահմանափակել տարածաշրջանում Իրանի հեղինակությունը: