Երկու թուրք զինվոր է սպանվել քրդերի հետ բախման ժամանակ

14:09     25 դեկտեմբերի, 2017

Reuters-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի հարավարևելյան նահանգներից մեկում երկու թուրք զինվոր է սպանվել Քրդական աշխատավորական կուսակցության զինվորների հարձակման ժամանակ:

Մեկ այլ զինվոր էլ վիրավորվել է անվտանգության միջոցառումներ իրականացնելու ընթացքում:

Քրդական աշխատավորական կուսակցությունը ԱՄՆ-ում, ԵՄ-ում և Թուրքայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն: 


© armedia.am