Թուրքիան տեղ չունի Եվրամիությունում. Ավստրիայի վարչապետ

15:02     25 դեկտեմբերի, 2017

Ավստրիայի նորընտիր վարչապետ Սեբաստիան Կուրցը նշել է, որ Թուրքիան տեղ չունի Եվրամիությունում՝ վերջին տարիներին Անկարայի վարած քաղաքականության պատճառով փոխանցում է «Սպուտնիկ» գործակալությունը:

Կուրցն առանձնացրել է երկրում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների կոպտագույն խախտումները և նշել, որ չի հանդուրժի, եթե ԵՄ-ն աչք փակի այդ ամենի վրա:

Ավստրայի վարչապետն առաջարկել է դադարեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները:

Կուրցի խոսքով՝ Թուրքիան անում է ամեն ինչ, որպեսզի Ավստրայում, Գերմանիայում և եվրոպական այլ պետություններում բնակվող թուրքերը չինտեգրվեն այդ երկրների հասարակություններում:

 


© armedia.am