Իրանի նախագահը Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ այցելել է իրանաիրաքյան պատերազմի ընթացքում զոհված Էդվին Շահմիրյանի և Ժորժ Քեշիշ Հարությունյանի ընտանիքներին: Այս մասին, ինչպես հաղորդում է Panorama.am-ը՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Արմեն Իսրայելյանը:
«Հասան Ռուհանին ասել է, որ իրանահայերն Իրանի հասարակության մեջ առանձնահատուկ տեղ ունեն և մեծ հարգանք են վայելում»,-ասել է նա:
Իրանագետի խոսքով՝ 1980-1988թթ. իրանաիրաքյան պատերազմին 17.000 իրանահայ է մասնակցել, որոնցից 260-ը նահատակվել են։