Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած այն տեղեկությունը, թե ադրբեջանական կողմը հայկական կողմի անօդաչու սարք է ոչնչացրել, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին, NEWS.am-ին է հայտնել ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Հայկական կողմը նման խաղալիքներ չի կիրառում, նման բան չկա, այդ խաղալիքներով խաղում են ադրբեջանական գյուղերի երեխաները»,-ասել է նա:
Նշենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն այսօր հաղորդագրություն էր տարածել, իբր Աղդամում հայկական անօդաչու են խփել։